Բաժիններ՝

Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան են գտել

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում բանվորները ճանապարհի նորոգման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան են հայտնաբերել:

Այս մասին հայտարարել է նահանգի Հնության հուշարձանների գործերի վարչության ղեկավար Մուհամեդ Աբդել Ազիզը:

Պետական պաշտոնյան նշել է, որ արձանն ունի Գիզայի հռչակավոր Սֆինքսին համանման առյուծի ձեւ՝ մարդու դեմքով: Մասնագետներն առայժմ չեն շտապում հին հուշարձանը հանել հողից՝ կտրուկ կլիմայական փոփոխությունների պատճառով այն չվնասելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս