Առաջին փոխվարչապետը միջազգային կազմակերպությունների հետ քննարկել է արտահերթ ընտրություններին միջազգային հանրության աջակցության հարցը

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը օգոստոսի 3-ին միջազգային մի շարք դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցությունը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Խոսեցինք ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացի, արտահերթ ընտրությունների ժամկետների, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ու տեխնիկական աջակցության մասին»,- գրել է առաջին փոխվարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս