Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին առաջարկել է հրապարակել տվյալներ սիրիացի փախստականների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջարկ է ուղարկել Ժնև և Նյու Յորք՝ ՄԱԿ-ի հետ սիրիական փախստականների տեղեկագրերի ամենօրյա պատրաստում կազմակերպելու առնչությամբ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը։

«Առաջարկ է ուղարկվել Ժնև և Նյու Յորք՝ ՄԱԿ-ի հետ սիրիական փախստականների խնդրի առնչությամբ ամենօրյա ռեժիմով տեղեկագրեր պատրաստելու և միջպետական կապերի խողովակով դրանց հետագա տարածման նպատակով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ կապերի շրջանակում՝ ներառյալ Ստեֆան դե Միստուրայի քարտուղարության միջոցով (Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ-խմբ.)»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա նաև տեղեկացրել է, որ Դամասկոսում ՌԴ դեսպանատանը վստահված է կազմակերպել սիրիական կողմի հետ փոխգործակցությունը՝ միջգերատեսչական շտաբի ստեղծման աշխատանքների վերաբերյալ ամենօրյա հաշվետվություն ներկայացնելու հարցերով, ՄԱԿ-ի, Աստանայի, Ժնևի բանակցային կենտրոնների, Ամմանի մոնիտորիգային կենտրոնի և այլ կառույցների հետ համագործակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս