«Ռոմայի» տգեղ պահվածքը Մալկոմի նկատմամբ
«Բարսելոնայի» նորեկ Մալկոմը հայտարարել է, որ հանգիստ է վերաբերվում կատալոնական ակումբ տեղափոխվելու հետ կապված հնարավոր սադրանքներին:
Հիշեցնենք, որ Մալկոմի տեղափոխությունը տեղի ունեցավ խճճված պատմության արդյունքում: «Բարսելոնան» իրականացրեց տրանսֆերային այս պատուհանի ամենից խորամանկ, խճճված և դրամատիկ գործարքը. 41 միլիոն եվրոյի (+1 միլիոն բոնուս) դիմաց կատալոնական ակումբ տեղափոխվեց «Բորդոյի» կիսապաշտպան Մալկոմը: Դեռևս երկուշաբթի երեկոյան նա պատրաստվում էր թռչել Հռոմ: Ֆրանսիական ակումբը և «Ռոման» պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք համաձայնության են եկել: Մի քանի ժամ անց իրավիճակը շրջվեց և կատալոնական ակումբը պաշտոնապես հաստատեց Մալկոմի տեղափոխության մասին:
«Ռոման» և«Բարսելոնան» հանդիպեցին իրար օրերս Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում: Մալկոմը գոլի հեղինակ դարձավ, բայց հռոմեական ակումբը, միևնույնն է, հաղթեց:
Խաղից առաջ, իտալական թիմի պաշտոնական թվիթերյան էջը 21-ամյա կիսապաշտպանի անունը ջնջել էր կատալոնական ակումբի մեկնարկային կամզից:
«Սա կատակ է, ոչ մի սարսափելի բան, ես զայրացած չեմ:
Մանոլասը չգիտի, թե ո՞վ եմ ես: Ես հանգիստ եմ արձագանքում սադրանքներին և արձագանքում եմ դրանից դաշտում ֆուտբոլ խաղալով:
Ես ուզում եմ օգտակար լինել իմ նոր թիմին: Աստիճանաբար, ինչ-որ բաներ սկսվում են ստացվել ինձ մոտ, ուզում եմ երջանկացնել երկրպագուներին», – ասել է Մալկոմը:
Սիրարփի Աղաբաբյան