Ռուս վարժեցնողներն ու նրանց կատուները բոլորին զարմացրել են տաղանդների ամերիկյան շոուում
Վարժեցված շների բոլորն են տեսել, բայց միթե կարելի է ստիպել հնարքներ կատարել կամակոր ու ինքնասիրահարված կատուներին:
Մարինան ու նրա մայրը՝ Սվետլանան, տաղանդների ամերիկյան շոուում հանդես են գալիս արդեն երկրորդ ներկայացմամբ: Առաջին անգամ նրանք զարմացրել էին մրցավարներին, որոնք նշել են, թե երբեք նման բան չեն տեսել։
Ինչպես պատմել է Մարինան, ինքն ու իր մայրը վարժեցնում են տասը կատվի: Շոուում հանդես գալու համար ընտանիքը պատրաստվել է ամբողջ երեք տարի: Եվ դա բնավ էլ զարմանալի չէ. կատվին ինչ-որ բան անել սովորեցնելու համար, Մարինայի խոսքով, պահանջվում է մոտավորապես մեկ տարի:
https://www.youtube.com/watch?v=DLU8H07StVk