ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առևտրական պատերազմը կարող է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ
Լոս Անջելեսի տնտեսական աճը կարող է կտրուկ դանդաղել եւ հասնել սոսկ 0-1 տոկոսի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «անհեթեթ» լիամասշտաբ առեւտրական պատերազմի հետեւանքով: Հակառակ դեպքում այդ ցուցանիշը կարող էր հասնել 5-6 տոկոսի, South China Morning Post թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Լոս Անջելսեի քաղաքագլուխ Էրիկ Գարսետին, որն այցելել է Հոնկոնգ։
Նրա խոսքով՝ երկու տերությունների միջեւ առեւտրական տարաձայնությունները կարող են վերածվել Կալիֆոռնիայի նահանգի երկու հանգուցային ծովային նավահանգիստների ապրանքաշրջանառության 20-տոկոսանոց անկման:
Լոս Անջելեսի եւ Լոնգ Բիչի նավահանգիստները միասին կազմում են ԱՄՆ-ում խոշորագույն նավահանգստային շրջանը, որն ԱՄՆ-ի շուկային չինական ապրանքների մատակարարումների կարեւոր օղակն է:
Դրա հետեւանքով այնտեղ կարող է աշխատանքը կորցնել մինչեւ 200 հազար մարդ, նախազգուշացրել է քաղաքագլուխը: Անցյալ տարի Լոս Անջելեսի ծովային նավահանգիստը բաց է թողել 284 միլիարդ դոլար ընդհանուր գումարի բեռներ, ներառյալ 145 միլիարդ դոլարի չինական ապրանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: