«Չելսին» դադարեցրել է Կուրտուայի վերաբերյալ բանակցությունները «Ռեալի» հետ
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Չելսին» դադար է վերցրել «Ռեալի» հետ դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններում:
Համաձայն աղբյուրի տվյալների՝ լոնդոնյան թիմի ղեկավարությունն իր առաջնահերթ նպատակն է համարում բելգիացի դարպասապահի փոխարինողի որոնումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա Կուրտուայի պոտենցիալ փոխարինողն է հանդիսանում «Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը: Բացի այդ, «Կապույտները» դիտարկում են նաև Կասպեր Շմեյխելի («Լեսթեր») և Ջեք Բաթլենդի («Սթոք Սիթի») թեկնածությունները:
«Ռեալը», Կուրտուայից բացի, ուզում է նաև ստանալ «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին: 2 ֆուտբոլիստների համար «Սերուցքայիններն» առաջարկել են 112 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը