Սյունիքի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է
Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:
Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրեական գործ, 2017 թվականի 1-ին կիսամյակի՝ 7-ի դիմաց:
2018 թվականի 1-ին կիսամյակում երեք գործ հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 20-ը՝ հետաքննության, իսկ 1-ը նախաքննության մարմինների կողմից:
Նշված քրեական գործերով քննությունների լրիվության, բազմակողմանիության ապահովման նպատակով դատախազների կողմից տրվել է անհրաժեշտ քննչական և
դատավարական այլ գործողություններ կատարելուն ուղղված 9 ցուցում:
Նշված քրեական գործերով 16 անձի (մեկ դպրոցի տնօրենի, համայնքի մեկ ղեկավարի, բարձրագույն ուսումնական հաստատության 13 աշխատակցի, սոցիալական ծառայության 1 աշխատակցի), նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել մեղադրանքներ:
Երկու քրեական գործ չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նշված բնույթի հանցագործություններով դատարանում քննվել է երեք գործ` տաս անձի վերաբերյալ: Երկու անձ դատապարտվել է ազատազրկման, յոթը` տուգանքի, իսկ մեկն արդարացվել է:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության ոլորտներում:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին