Բաժիններ՝

Արման Փաշիկյանը 3-րդն է հունական միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Արման Փաշինյանը ավարտեց ելույթները հունական Պալեհորա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 7,5 միավորով առաջին հորիզոնականը գրավեց Հունաստանի ներկայացուցիչ Հրիստոս Բանիկասը:

Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Կուրսովանը, ով միայն 46-րդն էր:

Միջազգաին մրցաշարին մասնակցում էին 150 շախմատիստներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս