Բաժիններ՝

Ռեժիսոր Լյուկ Բեսոնի կինոդպրոցը կարող են փակել. AFP

Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Լյուկ Բեսոնի ստեղծած կինոդպրոցը կարող է մոտ ժամանակներս փակվել: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ ըստ որում հերքելով մի շարք զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունները, թե Փարիզի մերձակայքում գտնվող ուսումնական հաստատությունն արդեն փակվել է:

«Իրոք, դպրոցը բարդ շրջան է անցնում, բայց մենք այժմ պայքարում ենք, որպեսզի այն ամառային ընդմիջումից հետո կարողանա սեպտեմբերին բացվել: Պնդումները, թե այն իբր այլես գոյություն չունի, սուտ են»,- գործակալությանը հայտարարել է Բեսոնի գլխավորած կինոընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռեժի Լեֆեբրը:

Le Figaro թերթի տվյալներով՝ դպրոցի, որը պաշտոնապես կոչվում է Ecole de la Cit («Կինոավանի դպրոց»), տակավին հուլիսի 20-ին ազատել է ամբողջ անձնակազմին: Ավելի վաղ չեղյալ է հայտարարվել ընդունելության քննությունն այդ ուսումնական հաստատություն: 2012 թվականին Բեսոնի ստեղծած դպրոցում ուսուցում անցնել կարելի է անվճար: Երկամյա դասընթացում, որտեղ կարելի է յուրացնել կինոռեժիսորի կամ սցենարիստի մասնագիտություններ, ընդունում են 18 – 25 տարեկան շուրջ 60 ուսանողների:

Դպրոցի հիմնական հովանավորներն են TF1 մասնավոր հեռուստաալիքը, Kering պերճանքի իրերի վաճառքի կորպորացիան եւ Transpalux ընկերությունը, որն զբաղվում է լուսավորման եւ էլեկտրասարքավորանքի վարձակալմամբ: Ուսումնական հաստատությունը նաեւ դոտացիաներ էր ստանում մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանից եւ Կինեմատոգրաֆիայի եւ մուլտիպլիկացիայի ազգային կենտրոնից (CNC), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս