Պակիստանում առնվազն 28 մարդ է զոհվել պայթյունից. The Express Tribune
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի, 40 մարդ վիրավորվել է: Հուլիսի 25-ին այս մասին հաղորդել է The Express Tribune թերթը:
Պայթյունը որոտացել է Քվետայում՝ Բելուջստանի մայրաքաղաքում, Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների օրը: Ոստիկանությունը հաղորդում է, որ պատահարի շրջանը շրջապատված է հետաքննություն անցկացնելու համար:
Հուլիսի 25-ին Պակիստանում անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի եւ նահանգային ասամբլեաների ընտրություններ: Նախընտրական արշավը մռայլեցրել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններն ու հարձակումները քաղաքական գործիչների վրա:
Այսպես, հուլիսի 13-ին Մասթունգի օկրուգում ընտրողների հետ հանիպմանը կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 130 մարդ, ներարյալ Բելուջստանի ասամբլեայի պատգամավորության թեկնածու Նավաբզադա Սիրաջա Ռաիզանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: