Բաժիններ՝

Քրեական հեղինակություն Բոգոն իրեն պարտք եղած անձին բռնության է ենթարկել և 100 000 դրամ պարտքի դիմաց հետ է ստացել 5 000 դոլար

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Բոգոն՝ նույն ինքը Ռուբեն Կոստանյանը, իրեն գումարային պարտք ունեցող անձի նկատմամբ բռնություն է գործադրել և 100 000 պարտքի փոխարեն պահանջել է վերադարձնել 10 000 ԱՄՆ դոլար:

Հայտնի է նաև, որ տղամարդու նկատմամբ բռնություն են գործադրել Բոգոն և իր մտերիմները, տեղի ունեցածից հետո պայմանավորվել են, որ տղամարդը մաս-մաս կվճարի պահանջված գումարը:

Եվ, ինչպես հայտնի է, 100 000 դրամ պարտքի դիմաց տղամարդը վճարել է 5 000 ԱՄՆ դոլար:

Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ, բայց տուժողն այս մասին միայն վերջերս է համարձակվել բարձրաձայնել։

Կայքի այս տեղեկության վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հատնեց, որ ոստիկանությունից ստացվել են շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործ, որն ընդունվել է վարույթ եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քաղաքացին ճանաչվել է տուժող։ Սակայն նշեցին, որ գործի շահերից ելնելով այլ մանրամասներ չեն կարող հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս