Բաժիններ՝

Թրամփը հնարավորություն է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորություններ է տեսնում ամերիկա-ռուսական հարաբերությունների բարելավման համար: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին իրենց առաջին լիաֆորմատ հանդիպումն սկսվելուց առաջ:

«Մեր երկու երկրները գերազանց հնարավորություններ ունեն գործելու համատեղ»,- ասել է նա՝ նշելով, որ վերջին ժամանակներս ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն այնքան էլ ընդհանուր լեզու չէին գտնում: Նա հույս է հայտնել, որ կհաջողվի պատասխաններ գտնել երկկողմ հարաբերություններում կուտակված հարցերի համար: ԱՄՆ-ի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիինի հետ քննարկել առեւտրի, ռազմական հարցեր, Չինաստանի, միջուկային սպառազինությունների հարցեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս