«Եկել է նոր բան բացահայտելու ժամանակը. դուք գիտեք՝ ես որտեղ եմ ուզում լինել». Էդեն Ազար
Տրանսֆերը դեպի Մադրիդ ավելի մոտ է:
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան էդեն Ազարը ակնարկել է, որ հեռանալու է «Չելսիից» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
««Չելսիում» անցկացրած 6 տարիներից հետո, հնարավոր է, եկել է ինչ-որ նոր բան բացահայտելու ժամանակը: Հատկապես այս Աշխարհի առաջնությունից հետո: Վերջին խոսքը՝ ես պետք է հեռանամ, թե ոչ, կասի «Չելսին»: Դուք գիտեք՝ ես որտեղ եմ ուզում լինել:
Մենք բոլորս գիտենք, որ Մաուրիցիո Սարին դառնալու է «Չելսիի» մարզիչը: Արդյո՞ք նա լավ մարզիչ է: Եթե նա ինձ հնարավորություն տա տիտղոսներ նվաճել, ուրեմն՝ այո: Դրիս Մերտենսը ասել է ինձ, որ Սարին գերազանց մարզիչ է: Մենք շատ պետք է աշխատենք, պետք է աշխատենք իտալական մեթոդներով, բայց մենք վարժվել ենք դրան, երբ մարզիչը Անտոնիո Կոնտեն էր»,- հայտարարել է Ազարը:
«Չելսիի» կազմում անցկացրած 6 մրցաշրջաններում Ազարը 2 անգամ հաղթել է ԱՊԼ-ն, Անգլիայի լիգայի գավաթը, Եվրոպայի լիգան և Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը