Շինարարների փողոցում ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգը
Հուլիսի 14-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի բակում ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: