Բաժիններ՝

Ջերդան Շաչիրին տեղափոխվեց «Լիվերպուլ»

«Լիվերպուլը» հաստատեց «Սթոք Սիթիից» շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաչիրիի տեղափոխությունը:

Ինչպես հաղորդում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը, հուլիսի 13-ին 26-ամյա ֆուտբոլիստը ենթարկվել է բուժզննության, իսկ հետո ստորագրել է երկարաժամկետ պայմանագիր: Նոր ակումբում նա հանդես կգա 23 համարի մարզաշապիկով:

«Լիվերպուլը» տրանսֆերի համար վճարել է 15 մլն եվրո. այդպիսի հրաժարագին է նախատեսված եղել Շաչիրիի պայմանագրում: Ըստ The Telegraph-ի՝ շվեյցարացու պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է 5 տարվա համար:

Շաչիրին «Սթոքի» կազմում անցկացրել է 92 խաղ, խփել է 15 գոլ և կատարել է 15 փոխանցում: Ջերդանը խաղացել է նաև «Բազելի», «Բավարիայի» և «Ինտերի» կազմերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս