«Սասնա ծռեր» խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
«Սասնա ծռեր» խմբի անդամներից ևս երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխվեց:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արշակ Վարդանյանի, գործով մեղադրյալներ Վարդան Գերավետյանի և Թորոս Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինեց գրավով, գրավի չափ սահմանվելով Վարդան Գերավետյանի դեպքում՝ 1 մլն դրամը, իսկ Թորոս Թորոսյանի՝ 500 000 ՀՀ դրամը:
Սահմանված գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո նրանք ազատ կարձակվեն:
Լուսանկարում՝ դատավոր Արշակ Վարդանյանը