Բաժիններ՝

Պյոտր Ցիգանկովը էքստրադիցիայի ենթարկվեց Հայաստան

Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության սերտ համագործակցության շնորհիվ նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։

Անցած տարվա հոկտեմբերի 9-ին` ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր:
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի մյուս մասնակիցները հայտնաբերվեցին հոկտեմբերի 14-ի գիշերը:

Ցիգանկովի էքստրադիցիայով քրեական գործի վարույթը կամբողջանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս