«Գանձասար-Կապանը» մարզվել է Լեհաստանում
Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» ժամանել է Լեհաստան և առաջին մարզումն է անցկացրել:
«Գանձասար-Կապանը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից առաջ մարզում է անցկացրել` պատրաստվելով խաղին:
Հայաստանի գավաթակիրն Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ուժերը կչափի լեհական «Լեխ» ակումբի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: