Բաժիններ՝

Ադրբեջանում ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձինք գտնվում են հետախուզման մեջ

Ադրբեջանում հուլիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած ցույցի ժամանակ երկու ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանց դեռևս չի հաջողվել ձերբակալել: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ադրբեջանի դատախազությունը և ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն՝ սպանություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է, սակայն նրանք դեռևս գտնվում են փախուստի մեջ:

Ոստիկանների սպանության մեջ կասկածվում են նախկինում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն:

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:

Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս