Տեղատարափ անձրևների պատճառով զոհվել է 176 մարդ, ևս երեքը գտնվում է սրտի և թոքերի կանգի վիճակում
Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 179-ի, եւս ավելի քան 50 մարդու գտնվելու վայրը չի պարզվել: Հուլիսի 11-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսեհիդա Սուգան:
«Տեղատարափ անձրեւների պատճառով զոհվել է 176 մարդ, եւս երեքը գտնվում է սրտի եւ թոքերի կանգի վիճակում (Ճապոնիայում այսպես են կոչում կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները – խմբ.): Նաեւ ինը մարդ համարվում է անհայտ կորած»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հեղեղումների հետեւանքների վերացմանը եւ կորածների որոնումներին մասնակցում է 75 հազար մարդ, ներառյալ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները, ինչպես նաեւ 83 ուղղաթիռ եւ այլ հատուկ տեխնիկա:
Սաստիկ տեղատարափ անձրեւները Ճապոնիայում մոլեգնել են անցյալ շաբաթվա կեսերին «Պրապիրուն» թայֆունի ազդեցության պատճառով: Երկրի որոշ շրջաններում մի քանի օրում տեղացել է ավելի քան 1000 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել է գետերի վարարման եւ սողանքների: Դա Ճապոնիայում հեղեղումների պատճառով ամենամեծ թվով զոհերն են 1953 թվականից ի վեր: Այն ժամանակ երկրի արեւմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրկվեց օթեւանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Save