«Յուվենթուսի» նախագահ Ագնելլին մեկնել է Հունաստան`Ռոնալդուին դիմավորելու
«Յուվենթուսի» նախագահ Ագնելլին կհանդիպի Կրիշտիանու Ռոնալդուին:
42-ամյա իտալացին այսօր մեկնել է Հունաստան, որտեղ իր հանգիստն է անցկացնում պորտուգալացի ֆուտբոլիստը՝ նրա հետ քննարկելու թուրինյան ակումբ տեղափոխվելու պայմանները:
Նշվում է, որ Ագնելլին մեկնել է Պիզայի օդանավակայանից մասնավոր օդանավով: Նա Ռոնալդուի հետ կհանդիպի Կալամաթայում:
Իսպանական AS-ի տյալներով՝ գործարքը կարող է կայանալ հենց այսօր:
Նշվում է նաև, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ խոսել է թուրինյան ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին:
«La Gazzetta dello Sport»-ի փոխանցմամբ, Ռոնալդուն և Ալեգրին անցյալ ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել այն ժամանակ, երբ մարզիչն ուղևորվում էր Թուրին՝ հանդիպելու «Յուվենթուսի» նախագահ Անդրե Ագնելլիի հետ: Զանգը կազմակերպվել էր խաղացողի ներկայացուցչի կողմից:
Իտալական մամուլում նշվում է, որ բոլորը սպասում են Ռոնալդուի որոշմանը:
Սիրարփի Աղաբաբյան