Բաժիններ՝

«Գիտելիքի գլխավոր թշնամին գիտելիքի պատրանքն է»

Սթիվեն Հոքինգի ուշագրավ մտքերը

1. Ողջ իմ կյանքում ես ապշում էի մեզ հանդիպող գլխավոր հարցերից և փորձում էի դրանց գիտական պատասխանը գտնել: Հնարավոր է, որ ես այդ պատճառով էլ ավելի շատ գրքեր եմ վաճառել ֆիզիկայի մասին, քան Մադոննան՝ սեքսի:

2. Ամեն ինչ կանխորոշված է, բայց կարելի է համարել, որ նաև ոչ, քանի որ մենք չգիտենք, թե հենց ինչն է կանխորոշված:

3. Շուտ մեռնելու հեռանկարն ինձ ստիպեց հասկանալ, որ կյանքն արժե, որ այն ապրես:

Կարդացեք նաև

4. Իմ նպատակը շատ պարզ է: Ես ուզում եմ հասկանալ Տիեզերքը, ինչո՞ւ է այն այնպիսին, ինչպիսին որ կա, և ինչո՞ւ ենք մենք այստեղ:

5. Մենք ընդամենը կապիկների զարգացած սերունդներ ենք՝ ոչնչով աչքի չընկնող աստղով մոլորակի վրա:

6. Աստղագետները բավականաչափ խելացի են, որ իրենց կանխատեսումներն այնքան մշուշոտ անեն, որպեսզի դրանք հնարավոր լինի հանգեցնել ցանկացած ելքի:

7. Ես գաղափար չունեմ, թե որքան է իմ IQ-ն: Նրանք, ովքեր հետաքրքրվում են իրենց IQ-ով, պարզապես անհաջողակներ են:

8. Համոզված եմ, որ գիտութունն ու հետազոտական գործունեությունն ավելի մեծ բավականություն են տալիս, քան գումար աշխատելը:

9. Իմ իսկական երազանքն այնպիսի գիրք գրելն է, որը կվաճառվի օդանավակայաններում: Բայց դրա համար հրատարակիչը երևի թե կազմի վրա մերկ կնոջ նկար պետք է տեղադրի:

10. Այնտեղ, ուր կյանք կա, կա նաև հույս:

11. Ինձ թվում է, որ համակարգչային վիրուսները պետք է դիտարկել՝ որպես կենսակերպ: Դա շատ բան է ասում մարդու բնույթի մասին: Ներկա դրությամբ մեր ստեղծած միակ կենսաձևը միայն կործանում է: Մենք կյանքը կերտում ենք մեր կերպարի պես:

12. Մեր ունեցած բոլոր համակարգերի մեջ ամենաբարդը մեր սեփական մարմիններն են:

13. Այն բանից հետո, երբ ապագայի զբոսաշրջիկների համար կազմակերպված երեկույթին ոչ ոք չեկավ, վստահությամբ կարող եմ ասել, որ մեզ դեռ չեն այցելել ապագայի զբոսաշրջիկները:

14. Երբ լրացավ իմ 12 տարին, իմ ընկերներից մեկը մյուսի հետ մի պարկ կոնֆետի վրա գրազ եկավ, որ ինձնից բան դուրս չի գա: Մինչև հիմա չգիտեմ, թե այդ գրազն ո՞վ հաղթեց:

15. Կյանքը չափազանց ողբերգական կլիներ, եթե այսքան զվարճալի չլիներ:

16. Մեկն ինձ ասաց, որ յուրաքանչյուր հավասարություն, որ ես ընդգրկում եմ իմ գրքի մեջ, կրկնակի կրճատում է դրա վաճառքը:

17. Երբ ես լսում եմ Շրյոդինգերի կատվի մասին, իմ ձեռքը ձգվում է դեպի ատրճանակը:

18. Գիտելիքի գլխավոր թշնամին գիտելիքի պատրանքն է:

19. Մարդը միակ կենդանին է, ով գիտի, որ իրեն մահ է սպասվում, և միակը, ով կասկածում է նրա վերջնական լինելու մեջ:

20. Ես վստահ չեմ, որ մարդկային ռասան կապրի ևս գոնե 1000 տարի, եթե դեպի Տիեզերք դուրս գալու հնարավորություն չգտնի: Շատ սցենարներ կան, որոնք պատմում են, թե ինչպես կարող է ամեն կենդանի բան ոչնչանալ փոքրիկ մոլորակի վրա: Սակայն ես լավատես եմ: Մենք հաստատ կհասնենք աստղերին:

21. Նույնիսկ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ ամեն ինչ կանխորոշված է, և ոչինչ անել հնարավոր չէ, փողոցն անցնելիս, միևնույն է, նայում են շուրջը:

22. Դպրոցական գիտությունը հաճախ մատուցվում է չոր և անհետաքրքիր ձևով: Երեխաները մեխանիկորեն սովորում են հիշել, որ քննություն հանձնեն, և չեն տեսնում գիտության ու շրջակա միջավայրի կապը:

23. Շատ կարևոր է պարզապես չհանձնվելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս