Աշոտ Հակոբյանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվիրակությանը` արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները։
Նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հայ-ռուսական բազմամյա տնտեսական հարաբերություններն առավել կամրանան։
Որպես արտաքին առևտրաշրջանառության ակտիվացման լավ օրինակ՝ նախարարը նշել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից անցած տարվանից կազմակերպվող լաստանավային, ապա երկաթգծով` մուլտիմոդալ բեռնափոխադրումները։
Աշոտ Հակոբյանի խոսքով` գործընթացի մեկնարկից ի վեր այս տարբերակով բեռնափոխադրման ծավալներն զգալի աճել են։
Քննարկվել են նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող` այդ թվում տիեզերական տարածության շուրջ հետազոտման և խաղաղ նպատակով օգտագործմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ուղղությունները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն