Բաժիններ՝

«Երբեք չեմ մոռանա այս 17 տարիները». Բուֆոն

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է իր վերջին օրը «Յուվենթուսի» ֆուտբոլիստի կարգավիճակում:

Հունիսի 30-ը վերջին օրն էր, երբ Բուֆոնը դեռ պաշտոնապես հանդիսանում էր «Յուվենթուսի» խաղացող: Դրա պատվին Ջիջին գրել է հետևյալն իր Թվիթերում.

«17 տարի «բիանկոներների» մարզաշապիկով. դրանք այսօր պաշտոնապես կավարտվեն:
17 տարի ընկերներ, ակումբակիցներ, հաղթանակներ, պարտություններ, տիտղոսներ, խոսքեր, զայրույթ, հիասթափություններ և երջանկություն: Այսքան շատ էմոցիաներ:

Ես երբեք ոչինչ չեմ մոռանա: Այս ամենը միշտ կլինի ինձ հետ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուֆոնը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս