Բաժիններ՝

Սպիտակ տունը կոչ է արել Թուրքիային ժողովրդավարության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկրում

Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային ժողովրդավարության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկրում, ինչպես նաեւ նպաստել Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների լուծմանը:

Այդ մասի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ: Նրա խոսքով՝ ներկայում Սպիտակ տանը պլանավորում են կազմակերպել պետության ղեկավար Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման եւ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ առաջընթացը շարունակելու համար»,- ասել է Սանդերսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս