Բաժիններ՝

Անցորդները մերկ կնոջը չեն նկատել Հոլիվուդում

Հաննա եւ Լեա Սթեյսներ երկվորյակ քույրերը սոցիալական գիտափորձ են անցկացրել Լոս Անջելեսի Հոլիվուդյան ծառուղում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Աղջիկներից մեկը հանվել է մինչեւ վարտիքը, եւ նկարիչները նրա մարմնի վրա նկարել են ֆեյքային երկնագույն ջինսեր եւ սեւ տոպ: Ճիշտ նման հագուստ, միայն թե իսկական, հագել է նրա քույրը: Այս տեսքով 25-ամյա Սթեյսները դուրս են եկել փողոց պարզելու՝ արդյոք անցորդները կնկատեն Հաննայի մերկությունը, եւ տեսագրել են տեղի ունեցածը:

Քույրերն անծանոթներին էին մոտենում՝ ասելով՝ «մենք երկվորյակ ենք, բայց, այնուամենայնիվ, կա մի տարբերություն»:

Ի զարմանս Լեայի եւ Հաննայի, գործնականում ոչ ոք չի տեսել բոդի-արտի եւ իսկական հագուստի տարբերությունը:

Շատերը շփոթահար վիճակում են հայտնվել, երբ Սթեյսները նրանց առաջարկել են դիպչել Հաննայի ոտքին: Սակայն տեսահոլովակի վերջում անցորդներից մեկը գլխի է ընկել, որ աղջիկներից մեկը մերկ է: «Բայց նրա հագին ոչինչ չկա»,-ասել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս