Մելանյա Թրամփի վարկանիշի անկում է արձանագրել
Նվազել է այն ամերիկացիների թիվը, որոնք դրանկան են վերաբերվում ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով սեփական հարցման տվյալները:
Առաջին տիկնոջ նկատմամբ դրական վերաբերմունքի մասին հայտարարել է հարցվածների 51 տոկոսը, այն դեպքում, երբ մայիսին այդ մասին ասում էր 57 տոկոսը: ԱՄՆ-ի առաջին տիկնոջը հավանություն չի տալիս հարցման մասնակցիների 29 տոկոսը (մայիսին՝ 27 տոկոսը):
Հարցումն անցկացվել է հունիսի 14-17-ին՝ այն բանից մեկ ամիս անց, երբ Մելանյան հիվանդանոց տեղափովեց, որտեղ նա երիկամների վիրահատություն տարավ: Հիվանդության կապակցությամբ նա հանրության մեջ չի երեւացել 25 օր:
Մինչդեռ, իխնչպես վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության անցկացրած հարցման տվյալները, ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է նրա պաշտոնավարման ընթացքում:
Նախագահի գործունեությանը հավանություն տվողների իննսուն տոկոսը հանրապետականներ են: Նշվում է, որ, անկախ Թրամփի գործունեությունից, քիչ հավանական Է, որ նա կկարողանա ավելի մեծ աջակցություն ստանալ դեմոկրատներից:
Մարտին Թրամփի գործունեության հավանության վարկանիշը, որը կազմվել էր NBC հեռուստաալիքի եւ Wall Street Journal հրատարակության հարցման արդյունքներով, կազմել էր 43 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: