Բաժիններ՝

Մեգան Մարքլը հարսանիք էր եկել իր չափսին անհամապատասխան զգեստով

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն արքայադուստր Դիանայի զարմուհու՝ Սելիա Ռոուզ Մաքքորքոդեյլի եւ Ջորջ Վուդհաուսի հարսանիքին եկել էր չափազանց մեծ չափսի զգեստով:

Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Լրագրող Դինահ Վան Թուլեքենը քննադատել է Oscar de la Renta մակնիշի ճերմակաերկնագույն ծաղկազարդ զգեստը եւ հայտարարել, որ արքայազն Հարրիի կինը «կորել էր այդ բոլորածալքերի մեջ»:

Նրա կարծիքով, հարկ էր, որ նա ինչ-որ ավելի վառ եւ իրանն ընդգծող հագուստ հանգներ: Նա նաեւ նշել է, որ զգեստն ընտրված էր ակնհայտորեն ոչ Մարքլի չափսով: Ավելի քան 5 հազար դոլար արժողությամբ փեշի վրաբերվածքով երկար զգեստը մտնում է Oscar de la Renta-ի Resort 2019 հավաքածուի մեջ ու դեռեւս չի հանվել վաճառքի: Սելիա Ռոուզ Մաքքորքոդեյլի եւ Ջորջ Վուդհաուսի հարսանիքը հունիսի 16-ին կայացել է Սուրբ Անդրեյի եւ Մարիայի եկեղեցում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիրի կոմսության Սթոք Ռոչֆորդ գյուղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս