Բաժիններ՝

Անտարկտիդան քառորդ դարում ռեկորդային քանակությամբ սառույց է կորցրել

Անտարկտիդան վերջին քառորդ դարում ռեկորդային 2,72 տրիլիոն տոննա սառույց է կորցրել: Այս մասին հայտնել է բրիտանական Nature գիտական հանդեսը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գիտնականների հետազոտության տվյալները:

Հետազոտողների գնահատումներով՝ անտարկտիկական սառցադաշտերի հալման արագությունը վերջին 5 տարում եռապատիկ արագացել է: Մինչեւ 2012 թվականը Երկրի ամենացուրտ մայր ցամաքը սառույցը կորցնում էր տարեկան 76 միլիարդ տոննա արագությամբ: Բայց 2012-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակամիջոցում այս ցուցանիշն աճել է մինչեւ 219 միլիարդ տոննա: Ինչպես նշել է հանդեսը, Անտարկտիդայի սառույցների հալման այդ մեծ արագության պատճառով մոլորակում ծովի մակարդակի տարեկան բարձրացումը կազմում է 3 միլիմետր:

Հանդեսը նույն համարում բերում է եւս մեկ հետազոտության տվյալներ, որի համաձայն Անտարկտիդայի սառույցների հալման ներկայիս տեմպերի պահպանվելու դեպքում առաջիկա կես դարում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 3,5 մետրով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս