Բաժիններ՝

Rolls-Royce-ը 4,6 հազար աշխատակից է կրճատելու

Շարժիչների արտադրության Rolls-Royce Holdings բրիտանական ընկերությունը մտադիր է 4,6 հազար աշխատակիցների կրճատել մինչեւ 2020 թվականը: Այս միջոցն արտադրողին հնարավորություն կտա տարեկան տնտեսել 400 մլն ֆունտ ստեռլինգ (536 մլն դոլար): Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

«Այս փոփոխությունները մեզ կօգնեն միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ապահովել դրամական միջոցների ներհոս, որը մինչեւ 2020 թվականը մեր կարճաժամկետ ամբիցիաները կգերազանցի մոտավորապես 1 մլրդ ֆունտով (շուրջ 1,3 մլրդ դոլար)»,-հայտարարել է Rolls-Royce-ի ղեկավար Ուորեն Իսթը:

Ներկայում Rolls-Royce-ում աշխատում է 55 հազար մարդ, որոնցից 26 հազարն ապրում են Մեծ Բրիտանիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս