Բաժիններ՝

Apple-ը iPhone-ի «կոտրանքը» դժվարացնող միջոցներ կձեռնարկի. Reuters

Apple ընկերությունը կձեռնարկի միջոցներ, որպեսզի դժվարացնի չարտոնված մուտքն իր iPhone սմարթֆոններ: Հունիսի 13-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Ընկերությունը մտադիր էփոոխություններ մտցնել սմարթֆոնների գործառական համակարգում, որպեսզի, եթե սարքը մեկ ժամվա ընթացքում չեն արգելազերծել, USB-միացությամբ տեղեկատվության հաղորդումը դրանց եւ համակարգչի միջեւ անջատվի:

Apple-ի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ փորձում են այդ կերպ iPhone-ի տերերի անձնական տվյալները պաշտպանել հանցագործներից ու լրտեսներից: Բացի դրանից, ընկերությունը կողմնորոշվում է դեպի այն օգտատերերը, ովքեր ապրում են այն երկրներում, որտեղ իշխանությունները կարող են մարդկանցից կամայականորեն բռնագրավել սմարթֆոնները: Փոփոխությունները կիրականացվեն iOS12 շարժական գործառական համակարգում եւ iOS11-ի հետագա տարբերակներից մեկում:

Հրապարակման մեջ արձանագրվում է, որ մի շարք ֆիրմաներ ներկայում թողարկում են սարքավորանք, որը թույլ է տալիս USB-միացության օգնությամբ փոխել iPhone-ի անվտանգության համակարգերի սարքաբերումները, որոնք վերաբերում են ճիշտ նշանաբառը մտցնելու փորձերին: Մեթոդը լայն տարածում է ստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս