Բաժիններ՝

Birkin պայուսակը Լոնդոնի աճուրդում վաճառել են 217 հազար դոլարով

10 տարի առաջ թողարկված Himalaya Birkin պայուսակը Լոնդոնի աճուրդում վաճառվել է Եվրոպայում կանանց պայուսակի համար ռեկորդային գնով՝ 162,5 հազար ֆունտով (217 հազար դոլար կամ 13,5 մլն ռուբլի), տեղեկացնում է BBC-ին:

Աճուրդի կատալոգում պայուսակը գնահատված էր 100-150 հազար ֆունտ (մոտավորապես 135-200 հազար դոլար):

Պատմության մեջ կանանց ամենաթանկ պայուսակը մնում է 2017 թվականին Հոնկոնգի աճուրդում վաճառված Hermes Birkin-ը. դրա դիմաց տրվել է 380 հազար դոլար:

Himalaya Birkin-ը, որը թողարկվել է 2008 թվականին, պատրաստված է Նեղոսի կոկորդիլոսի կաշվից եւ զարդարված է ադամանդներով: Պայուսակի վրա կա սպիտակ ոսկուց փոքրիկ փական՝ 18 կարատ դրվագավոր քարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս