Ճարպաթթուներ, որոնք կազատեն ձեզ հոդացավերից, կլավացնեն տրամադրությունը, ուղեղի ակտիվությունը, և՝ ոչ միայն
Օմեգա-3 ճարպաթթուները չափազանց կարևոր են առողջության համար: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դրանց անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմը կարող է տուժել:
Ազատվեք բորբոքումից: Այս ճարպաթթուները հակաբորբոքային հատկություններ ունեն, խորհուրդ են տրվում հոդացավերի, ինչպես նաև՝ առողջական խնդիրների դեպքում, որոնք պայմանավորված են բորբոքային գործընթացներով:
Հանգստացնում են դաշտանային ցավերը: Կանայք, ովքեր ցավեր են ունենում դաշտանային ցիկլի ընթացքում, կարող են օմեգա-3 ճարպաթթուներ օգտագործել, քանի որ դրանք օգնում են թեթևացնել մի շարք նշաններ:
Բարձրացնում են տրամադրությունը: Ըստ որոշ հետազոտությունների՝ օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են կարգավորել տրամադրությունը: Դրանք օգտակար են մարդկանց, ովքեր փորձում են պայքարել անհանգստության, դեպրեսիայի, անքնության դեմ:
Լավացնում են ուղեղի աշխատանքը: Այս ճարպաթթուներն օգնում են ակտիվացնել ուղեղի աշխատանքը: Կան նաև կարծիքներ, որ օմեգա-3 ճարպաթթուները կարող են օգնել կանխարգելել Ալցհեյմերի հիվանդությունը:
Նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Կան հետազոտություններ, որոնք պնդում են, որ առողջ ճարպերը կարող են օգնել կարգավորել արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը: Երկուսն էլ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններ են:
Երիտասարդացնում են մաշկը: Օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են մաշկի առողջությանը:
Անհրաժեշտության դեպքում հավելումներ օգտագործեք, սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է ճարպաթթուներով՝ սերմեր, ընդեղեն, լոբազգիներ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը