«Առանց բանակցությունների ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է». Շավարշ Քոչարյան

«Առանց բանակցությունների ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է: Դրա համար կա երկու հարթություն, և այն հարթությունը, որը վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանը, իհարկե, Հայաստանը պետք է մասնակցի, բայց երբեք Հայաստանն իր վրա չի կարող վերցնել՝ Արցախի փոխարեն բանակցել այն հարցերի շուրջ, որոնք Արցախի Հանրապետության տիրույթում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով բանակցություններին Արցախի մասնակցության հարցը:

Ըստ նրա` ժողովրդավարական այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում երկու հայկական պետություններում, չեն կարող չամրապնդել հայկական պետությունների դիրքերը միջազգային ասպարեզում. «Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են, Հայաստանինը լրիվ ուրիշ դաշտում է»: Շ.Քոչարյանը նշեց, որ այսօր առաջընթացի հնարավորություն չկա, դա կլինի, երբ Ադրբեջանը պատրաստ լինի Ղարաբաղի հետ նստել բանակցային սեղանի շուրջ` նրան ընդունելով՝ որպես լիարժեք կողմ. «Բոլորի համար ակնհայտ է, որ 20 տարուց ավելի է՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս