Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը շարունակելու է պնդել, որ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը մեծ վնասներ է հասցրել և հասցնում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է պնդել, որ «Այբ» հիմնադրամի կողմից ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու հանրակրթական ծրագրի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը մեծ վնաս է հասցրել:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նա մինչև ֆինանսական աուդիտ անցկացնելն է նույն կարծիքն ունեցել:

«Ես մինչև «Արարատյան բակալավրիատի» աուդիտը հայտնել եմ այն կարծիքը, որ Տեր Մեսրոպ քահանան այն մարդկանցից է, ով կրթությանն ամենամեծ վնասներն է հասցրել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Նա նաև նշել էր, որ արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը և հավելել, թե շարունակում է համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս