«Մեզ համար «ադաբրյամսի» մթնոլորտն անընդունելի է». Արմեն Ռուստամյան

Կառավարության արտահերթ նիստում երեկ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի կողմ քվեարկելն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի համարում ՀՅԴ սկզբունքներից հետքայլ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Ռուստամյանը նշեց, որ բերված առաջարկը քայլ առաջ է, և եթե այն չընդունվի, նախկինն ավելի վատ է, դրա համար չէին կարող դեմ լինել:

«Բայց մենք չենք էլ կարող կողմ լինել` պարտադիր բաղադրիչը պահպանվում է»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Ըստ նրա` եթե ունենք վստահություն վայելող կառավարություն և իշխանություն, ուրեմն պետք է ընդհանրապես պարտադրանքի խնդիր չլինի, և պետք է գործընթացը տեղափոխել դեպի կամավորության սկզբունք: «Պետք չի մտածել, որ, եթե մենք մեր տեսակետը պաշտպանում ենք, ուրեմն հակադրվում ենք ընդհանրապես գլոբալ առումով երկրի միասնականությանը, և այլն: Համընդհանուր «ադաբրյամսի» մթնոլորտում որևէ առաջընթաց չկա: Մենք տեսել ենք էդ ամեն ինչը, մեզ համար «ադաբրյամսի» մթնոլորտն անընդունելի է»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս