Բաժիններ՝

Իրանում տասնյակ մարդիկ են տուժել սաստիկ անձրևներից ու փոթորկից

Իրանի Թեհրանի նահանգում առնվազն 18 մարդ է տուժել սաստիկ անձրեւներից ու փոթորկից: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով նահանգի վթարային-փրկարարական ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ հորդառատ անձրեւներն ու փոթորիկը Թեհրանի նահանգը պատուհասել են հունիսի 11-ի երեկոյան: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Ժամում մոտավորապես 83 կիլոմետրի հասնող փոթորկալի քամին եւ սաստիկ անձրեւը ծառեր ու էլեկտրական հենասյուներ են տապալել տուժած շրջաններում, ինչպես նաեւ վնաս են հասցրել շենքերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930