Բաժիններ՝

Հասունացող նոր սկանդալ Facebook-ի շուրջ

Facebook ընկերությունը կրկին հայտնվել է սկանդալային իրավիճակում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցիալական ցանցն այլ սմարթֆոն արտադրողներիհետ մեկտեղ չինական ընկերություններին է տրամադրել օգտատերերի անձնական տվյալները

Facebook ընկերությունը կրկին ենթարկվել է քննադատության այն բանից հետո, երբ պարզվել է, որ սոցիալական ցանցը չինական սմարթֆոններ արտադրող ընկերություններին է տրամադրել օգտատերերի տվյալները: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Facebook-ի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգը ստիպված էրպատասխանել ԱՄՆ-ի օրենսդիրների կոշտ հարցադրումներին՝ Լոնդոնում գտնվող Cambridge Analytica ընկերությանը 87 միլիոն օգտատերերի մասին տեղեկություններտրամադրելու վերաբերյալ:

Մասաչոսեթս նահանգից դեմոկրատ սենատոր Էդ Մարքին նշել է, որ Ցուկերբերգը պետք է բացատրություններ տա, թե ինչու է իր ընկերությունն ամերիկացի քաղաքացիների անձնական տվյալները փոխանցել չինական ընկերություններին: Նա կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին, ներառյալ Facebook-ին ավելի թափանցիկ մոտեցում որդեգրել:

Facebook-ն արձագանքել է՝ ընդգծելով, որ տասնյակ ընկերությունների, ներառյալ չինական հայտնի Huawei ընկերությանը նման տեղեկություն տրամադրվում է տարիներ ի վեր: Դրա միջոցով օգտատերերը հնարավորություն են ստանում օգտվելու սոցիալական ցանցից: Ընկերությունը պնդում է, որ ամբողջապես պահպանել է վերահսկողությունը տվյալների փոխանցման հարցում:

Քննադատների կարծիքով Facebook-ը կրկին հայտնվել է դժվարին իրավիճակում, քանի որ կանգնած է երկընտրանքի առջև՝ մի կողմից օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության, իսկ մյուս կողմից արտադրողներին դրանք տրամադրելու անհրաժեշտության առումով: Միևնույն ժամանակ, ըստ քննադատների, յուրաքանչյուր օգտատեր պետք է գիտակցի, որ սոցիալական ցանցերին տրամադրած անձնական որևէ տեղեկություն հասանելի է դառնում ոչ միայն մարդկանց մի փոքր խմբին, այլ ողջ հանրությանը:

«Ամերիկայի ձայն»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս