Բաժիններ՝

Ավստրիայի իշխանությունները կփակեն յոթ մզկիթ և երկրից կարտաքսեն 60 իմամի

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ երկրի իշխանություններն ստուգման արդյունքներով մտադիր են փակել յոթ մզկիթ եւ երկրից արտաքսել 60 իսլամական քարոզիչների: Այդ մասին հայտնել է Süddeutsche Zeitung թերթը: «Այն հասարակությունները, որոնք գոյություն ունեն ավանդական ավստրիական հասարակության հետ զուգահեռ, քաղաքականության մեջ իսլամը, ինչպես նաեւ արմատականացումը տեղ չունեն մեր երկրում»,- մեջբերում է հրատարակությունը Կուրցի խոսքը:

Թերթի տվյալներով՝ չորս մզկիթ կփակվի Վիեննայում, երկուսը՝ Վերին Ավստրիայում եւ եւս մեկը՝ Կարինտիայի ֆեդերալ երկրամասում: Դրանց թվում է «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության մզկիթը:

Այս քայլը ձեռնարկվել է արտասահմանից մզկիթների գործունեության ապօրինի ֆինանսավորման, ինչպես նաեւ այն քարոզչության հետաքննությունից հետո, որը հակասում է Ավստրիայի Սահմանադրությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս