ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից. Պենտագոնի ղեկավար
ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից եւ Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից: Այս հայտարարությամբ հունիսի 6-ին լրագրողների առջեւ հանդես է եկել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Բրյուսել ուղեւորվելիս, որտեղ նա մասնակցելու է դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը:
«ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից: ՆԱՏՕ-ն երբեք երես չի թեքի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորու փորձերից,- նշել է նա:
«Դրա հետ մեկտեղ, երբ մենք տեսնում ենք՝ ընտրությունների հետ ինչ է տեղի ունենում Ամերիկայում ու եվրոպական մի քանի երկրներում, երբ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ուժի կիրառման ճանապարհով Եվրոպայում սահմանների վերաձեւման մյուս դեպքերը, այդժամ ՆԱՏՕ-ին հարկ է լինում պատասխանել»,- հավելել է Մեթիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP