Արայիկ Հարությունյանի երրորդ տեղակալը կլինի ՀՀԿ-ից
«Որևէ մեկը կուսկացական պատկանելիության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Կուսակցական պատկանելիությունը սահմանադրությամբ ամրագրված իրավունք է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու ՀՀԿ-ական ուսուցիչների հետ:
Նա տեղեկացրեց, որ այս պահին քննարկում է իր երրորդ տեղակալի պաշտոնում նշանակելու մի մարդու, ով ՀՀԿ անդամ է:
Նախարարը չգաղտնազերծեց նրա անունը:
Ա.Հարությունյանի խոսքով` հաճախ մարդիկ պարտադրված են եղել դառնալ ՀՀԿ անդամ: Սակայն, ըստ նրա, խնդիրն այն դեպքում է, երբ կուսակցական գործունեությունը բերվել է դպրոց: