Իսպանիայի նախկին վարչապետ Ռախոյը թողնում է Ժողովրդական կուսակցության առաջնորդի պաշտոնը
Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հունիսի 5-ին հայտարարել է, որ պատրաստվում է թողնել Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահի պաշտոնը։
Նախկին վարչապետը նշել է, որ «եկել է այս փուլն ավարտելու պահը»: Սա ավելի լավ է ԺԿ-ի, Իսպանիայի եւ ինձ համար»,-նշել է նա: Ռախոյը, որը կուսակցության նախագահն էր 2004 թվականից, հորդորել է հրավիրել ԺԿ-ի արտահերթ համագումար եւ ընտրել քաղաքական ուժի նոր առաջնորդ:
«Մենք կորցրեցինք կառավարությունը եւ անցնում ենք ընդդիմության,-նշել է կառավարության նախկին ղեկավարը:-Ժողովրդավարության մեջ կարեւորը ոչ թե իշխանություն ստանալն է, այլ կարողանալ այն օգտագործել երկրի եւ մեր հպատակների բարօրության համար»: Ռախոյը հիշեցրել է, որ իսպանացիները չեն անվստահության քվե հայտնել ԺԿ նախարարների կաբինետին: «Նա, ով երբեք չի հաղթել ընտրություններում, այժմ կառավարության նախագահն է»,-նշել է նախկին վարչապետը:
«Մենք ողջախոհությամբ ու հաստատակամորեն պաշտպանում էնք մեր երկրի միասնությունը,-ընդգծել է նախարարների կաբինետի նախկին ղեկավարը:-Բոլորը մեզ խրատում էին, բայց մենք որոշումներ էինք ընդունում, եւ կարծում եմ, որ դրանք ճիշտ որոշումներ էին»: Հունիսի 1-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) անվստահություն է հայտնել Ռախոյի կառավարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: