Պատվաստանյութ, որը պաշտպանում է ՄԻԱՎ-ի մանրէահիմքերի 30 տոկոսից
Ամերիկացի վիրուսաբաններն ստեղծել են առաջին փորձարարական պատվաստանյութը, որն իմունիտետ է պատվաստում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) մոտավորապես մեկ երրորդի նկատմամբ, եւ դրա ազդեցությունն ստուգել են մկների եւ մակակաների վրա: Այդ մասին ասված է Nature Medicine հանդեսում հրապարակված հոդվածում:
«Իմ գործընկերները գտել են վիրուսի կառուցվածքի «աքիլեսյան գարշապարը», ինչը նրանց թույլ է տվել ստեղծել նոր եւ պոտենցիալ կերպով շատ ուժեղ պատվաստանյութ: Այդ հետազոտությունը կդառնա առաջին քայլը ՄԻԱՎ-ից պաշտպանության անվտանգ եւ իրոք հուսալի մեթոդիկայի ստեղծման ճանապարհին»,- հայտարարել է Բեթսեդայի ալերգիայի եւ վարակների ուսումնասիրման ազգային ինստիտուտների (ԱՄՆ) տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
Գիտնականները հույս ունեն, որ պատվաստանյութի առաջին տարբերակը կսկսի կլինիկական փորձարկումներ անցնել հաջորդ տարվա երկրորդ կեսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: