5 մլն դոլար արժողությամբ ծրագիրը շարունակվում է
Ալավերդի քաղաքում երկու ամիս անց շահագործման կհանձնվի գերժամանակակից նոր մանկապարտեզ, որը կառուցվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ: Կարապետյանների ընտանիքը այս և ևս չորս մանկապարտեզ կառուցելու համար ներդրել է 5 մլն դոլար: Բացի խոշոր ներդրումները, Կարապետյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նաև մարզի գործող նախակրթարանները:
Հունիսի մեկին Թումանյանի տարածաշրջանի բոլոր մանկապարտազներին մեծ քանակությամբ սննդամթերք է հատկացվել: Առաջիկայում սննդամթերք կստանան նաև մարզի մյուս մանկապարտեզները: