Բաժիններ՝

Ավստրիայի կանցլերը հանդես է եկել ԵՄ-ի ծախսերը կրճատելու օգտին. Die Welt

Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ է համարում կրճատել Եվրամիության ինստիտուտների ծախսերը: Այդ մասին հայտնել է Die Welt գերմանական թերթը:

«Կարծում եմ, որ եթե մենք ցանկանում ենք տնտեսման հասնել Եվրոպայում, Բրյուսելը պետք է լավ օրինակ ծառայի եւ կրճատի իր վարչական ծախսերը»,-հրատարակությունը մեջբերել է կանցլերի խոսքը, որի երկիրը հուլիսի 1-ից նախագահելու է ԵՄ-ն:

Կուրցը, մասնավորապես, առաջարկում է եվրակոմիսարների թիվը 28-ից կրճատել մինչեւ 18, ինչպես նաեւ հրաժարվել Եվրախորհրդարանի նիստերի անցկացման երկու վայրերից մեկից, որոնք տեղի են ունենում Բրյուսելում եւ Փարիզում: «Եթե մենք շրջափոխման սկզբունքի հիման վրա եվրակոմիսարների թիվը 28-ից կրճատենք մինչեւ 18, դա ոչ միայն կբերի ծախսերի տնտեսման, այլեւ շատ ավելի արդյունավետ ու կենտրոնացված կդարձնի Եվրահանձնաժողովը»,-ասել է կանցլերը:

Ընդսմին նա նշել է, որ Էմանուել Մակրոնի օրոք Ֆրանսիան կամավոր չի հրաժարվի Ստրասբուրգում գործող Եվրախորհրդարանի անջատվելուց: ԵՄ-ի բյուջեն 2014-2020 թվականների ավարտվող յոթնամյա ցիկլում կազմում է 1087 մլրդ եվրո, ընդ որում՝ 2021-2027 թվականների բյուջեի նախագծում Եվրահանձնաժողովը ցանկանում է այդ թիվն ավելացնել մինչեւ 1279 մլրդ եվրո:

Ինչպես ավելի վաղ ընդգծել է բյուջեի եւ մարդկային ռեսուրսների եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը, ԵՄ-ի երկրներին ոչ քիչ ջանքեր կպահանջվեն բյուջեի ճեղքվածքը փակելու համար, որն առաջացել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով: Եթե այսօր եվրոպական հանրակցության երկրները ԵՄ-ի բյուջեին հատկացնում են իրենց ՀՆԱ-ի 1 տոկոսին համարժեք գումար, ապա այժմ այդ ցուցանիշը կմեծանա մինչեւ 1,11 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս