Բաժիններ՝

Ինչո՞ւ հեռացավ Զիդանը. AS

Իսպանական As պարբերականը նշել է Զինեդին Զիդանի հեռանալու հիմնական պատճառները:  Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է Արքայական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

Ըստ աղբյուրի՝ Զիդանը լարված հարաբերություններ է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Լարվածության պատճառը եղել է այն, որ Պերեսը շատ է խառնվել տրանսֆերային հարցերին և չի տվել մարզչին ազատ որոշումներ կայացնելու հնարավորություն: Բացի այդ, Պերեսը  չէր ցանկացել  գնել ֆուտբոլիստներ, ում տրանսֆերը  Զիդանը ցանկացել էր իրականացնել: Այդ ֆուտբոլիստների թվում էին Ռոբերտ Լևանդովսկին, Նեյմարը, Կեպե Արիսաբալետան:

Զիդանը նաև անհանգստացած է եղել Կրիշտիանու Ռոնալդու և Բեյլի տրանսֆերներով: Այս երկու ֆուտբոլիստներն էլ ամռանը կարող են լքել մադրիդյան ակումբը:

Բացի այդ, Զիդանը դժգոհ էր, որ դեռ մրցաշրջանի կեսից ակումբի ղեկավարության ներկայացուցիչները մամուլի հետ խոսում էին հավանական մարզիչների, օրինակ՝ Յոխահիմ Լյովի կամ Պոչետինոյի մասին:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս