Բորիս Նավասարդյանն իշխանություններին ցույց է տալիս Վրաստանի նախադեպը

«Շատ ոգևորված եմ մեր պատվիրակության՝ Վրաստան կատարած այցից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Ըստ նրա՝ դա շատ խոստումնալից գործընթաց էր. «Այս երկու երկրները բավականին հետաքրքիր զարգացման ընթացքում են գտնվում, երկուսն էլ մեծ հավանականություն ունեն՝ դառնալ ժամանակակից և արագ զարգացող երկիր։ Երկուսով միշտ ցանկացած ճանապարհով ավելի հեշտ է գնալ, քան՝ միայնակ։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական խորհուրդը հենց դա էր։ Միևնույն ժամանակ, իհարկե, Հայաստանը պետք է կարողանա վերլուծել Վրաստանի վերջին 15 տարիների զարգացումները և խուսափի այն սխալներից և խոչընդոտներից, որոնք եղել են Վրաստանի առջև։ Վրաստանն էլ իր հերթին՝ կարող է դասեր քաղել Հայաստանում այս օրերին տեղի ունեցած զարգացումներից»։

Բ. Նավասարդյանը նկատեց, որ Վրաստանում սկսվել են նորից լուրջ բողոքներ ժողովրդի կողմից. «Ըստ որոշ մեր վերլուծաբանների՝ հիմնական պատճառն այն է, որ Վրաստանի իշխանությունները վերջին տարիներին դադարել են հասարակության հետ զրուցել։ Կարծում եմ՝ դա անմիջապես պետք է հաշվի առնվի մեր իշխանությունների կողմից, որոնք, կարծես թե, հակված են խոսել, բայց գործերը շատ են, ժամանակը քիչ է, ու հանկարծ չմտածեն այն մասին, որ կարելի է դադարեցնել երկխոսությունը ժողովրդի հետ, անմիջապես կարող են սկսվել այնպիսի դժվարություններ, ինչ այսօր կան Վրաստանում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս