Բաժիններ՝

Հայտնիները էժանագին բիժուտերիան նախընտրել են ադամանդներից

Հայտնիներն սկսել են հանրությանը ներկայանալ բիժուտերիա արտադրող 8 Other Reasons-ի ոչ թանկարժեք զարդերով, իսկ դրանցով լուսանկարները հայտնվել են բրենդի պաշտոնական Instagram-օգտահաշվում:

Էժանագին մանյակների սիրահարների թվում է հայտնվել ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը: Նրան լուսանկարել են 17,5 դոլար արժողությամբ Kim կախազարդով: Երգչուհի Քեթի Փերիիին նկատել են Shine On-ի՝ 60 դոլար արժողությամբ խոշոր ականջօղերով:

Գերմանացի մոդել եւ դերասանուհի Ժասմին Սանդերսն ընտրել է պլաստմասսայից պատրաստված Printed hoops ականջօղերը, որոնք 8 Other Reasons-ի կայքում հասանելի են 57 դոլար գնով: Bahamma Mamma 36-դոլարանոց ոսկեզօծ ականջօղեր է կրել նորաձեւության բլոգեր Ջիլ Ուոլեսը: Պուերտո-ռիկացի թոփ-մոդել Ջոան Սմոլսը նկարահանվել է 48 դոլար արժողությամբ Liv ականջօղերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս