Եվրամիությունում առաջարկել են արգելել պլաստմասե սպասքի օգտագործումը
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է խոչընդոտել Եվրոպական Միությունում մեկանգամյա օգտագործման պլաստմասե արտադրատեսակները: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
«Շուկայում կարգելվի մեկանգամյա պլաստմասե իրերի արտադրանքը», -նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եվրամիության երկրները նաև առաջարկում են նվազեցնել պլաստմասե պարենային արկղերի օգտագործումը: Բացի այդ, ԵՄ երկրները մինչ 2025 թվականը պետք է հավաքեն միանգամյա օգտագործման պլաստիկ շշերի 90% -ը:
Եվրոպական հանձնաժողովի առաջարկները պետք է դիտարկվեն նաև Եվրամիության եւ Եվրախորհրդարանի կողմից: